211652_close_icon
views-count11735 դիտում article-date 20:17 25-01-2017

«Ռեալը» իր խորհրդանիշից հանել է խաչը` Մերձավոր Արևելքի մահմեդական երկրների համար

«Ռեալը» իր խորհրդանիշից հանել է խաչը` Մերձավոր Արևելքում իր արտադրանքն իրացնելու համար: Արաբական Էմիրություններում տեղակայված Marka ընկերությունը ձեռք է բերել «Ռեալի» խորհրդանիշով արտադրանքի և վաճառքի իրավունքները Մերձավոր Արևելքի երկրներում` ԱՄԷ-ում, Սաուդյան Արաբիայում, Կատարում, Քուվեյթում, Բահրեյնում և Օմանում: Համաձայն գործարքի, «Ռեալը» կրոնական պատճառներով համաձայնվել է խորհրդանիշի վրա պատկերված արքայական թագից հանել խաչը: «Պարսից ծոցի երկրներում պետք է զգույշ լինել, քանի որ այստեղ շատ զգայական են վերաբերվում խաչի պատկերով իրերին», հայտարարել է Marca ընկերության փոխնախագահ ալ-Մհեիրին: Նշենք, որ խաչը հանված է միայն այն արտադրանքից, որն իրացվելու է Մերձավոր Արևելքի երկրներում: Ակումբի բուն խորհրդանիշը կմնա առանց փոփոխության:

Նմանատիպ նյութեր