211652_close_icon
views-count61633 դիտում article-date 19:35 25-01-2017

Ապրիլյան քառօրյա պատերազմում ազերի բաշիբոզուկներին արժանի հակահարված տված առյուծ տղերքը զորացրվում են. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

Քառօրյա պատերազմի ժամանակ սահմանն անառիկ պահող առյուծ տղերքի մի մասը զորացրվել է արդեն, սակայն զորացրումից հետո էլ շարունակում են ուս ուսի տված իրար թև ու թիկունք լինել: Ազերի բաշիբոզուկներին արժանի հակահարված տվողներից են եղել նաև Գորիս քաղաքից բանակ մեկնած ու Արցախի առաջնագծում առյուծին վայել ծառայություն կատարել Կարենը, Գևորգը, Կոլիկը, Արենը, ովքեր իրենց նման թագավոր ու դուխով տղերքի հետ Արցախի պաշտպանության բանակի սպաների հետ հավասար արժանի հակահարված են տվել հակառակորդին, հակառակորդ, որը նենգաբար ոտնձգություն կատարեց Արցախի սահմանների նկատմամբ: Ճիշտ է՝ այս հերոսները զորացրվել են, սակայն նրանք պատրաստ են, որ եթե թշնամին նորից իր սև գործն անի՝ իրենք առանց հապաղելու կմեկնեն սահման ու թագավոր տղերքի հետ կշարունակեն այն գործը, որը կատարեցին Ապրիլյան քառօրյայի ժամանակ:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 18+
18+

Նմանատիպ նյութեր