211652_close_icon
views-count10697 դիտում article-date 19:32 25-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյանը երրորդ հաղթանակը տարավ մրցաշարում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում ընթանում է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով հաղթեց հունգարացի Ռիխարդ Ռապորտին: Հայ գրոսմայստերը հզոր հարձակում նախաձեռնեց և մրցակիցը մատի սպառնալիքի ներքո 28-րդ քայլում անձնատուր եղավ: Այս հաղթանակից հետո Արոնյանը վաստակեց 6 միավոր և հավասարվեց առաջատարին` ամերիկացի Ուեսլի Սոյին, որն իր պարտիան դեռ չի ավարտել:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր