211652_close_icon
views-count9028 դիտում article-date 23:31 25-01-2017

«Մեր ժամանակների Ռոբին Հուդ»-ը կամ Ալֆոնս Գեբրիել Կապոնեն

Ալֆոնս Գեբրիել «Ալ» Կապոնեն ծնվել է 1899 թվականի հունվարի 17-ին, Նյու Յորքում։ Նա ամերիկացի գանգստե է, ով կահույքային բիզնեսի ծածկի տակ Չիկագո է մատակարարել ալկոհոլային խմիչքներ, այն ժամանակներում, երբ ԱՄՆ-ում գործել է չոր օրենք։ Բացի այդ Կապոնեն նաև զբաղվել է ծանրակշիռ քաղաքական գործիչներին կաշառքներ բաժանելով և կավատությամբ։ Չնայած իր անօրինական գործունեություններին՝ Կապոնեն եղել է նշմարելի քաղաքական գործիչ, քանի որ զուգահեռորեն զբաղվել է բարեգործություններով՝ ժողովրդի շրջանում ձեռք բերելով «Մեր ժամանակների Ռոբին Հուդ» որակավորումը։ Կապոնեի մասին նկարահանվել են բազմաթիվ ֆիլմեր։ Դրանցից առավել նշանավոր են Հովարդ Հոուքսի 1932 թ. նկարահանված «Սպիով դեմքը» (Ալ Կապոնեի դերում Պոլ Մունի) և Բրայան դե Պալմայի 1987 թ. նկարահանված «Անձեռմխելիները» (Ալ Կապոնեի դերում՝ Ռոբերտ Դե Նիրո, դերերում՝Շոն Քոնների, Քևին Քոսթներ)։

Նմանատիպ նյութեր