211652_close_icon
views-count4851 դիտում article-date 17:00 25-01-2017

Tata Steel-2017 սուպերմրցաշար. Արոնյան-Ռապորտ. ուղիղ միացում

Հոլանդիայի Վեյկ Ան Զեե քաղաքում մեկնարկում է Tata Steel Chess ավանդական սուպերմրցաշարի 10-րդ տուրը: Հայաստանի առաջատար գրոսմայստեր Լևոն Արոնյանը սպիտակներով խաղում է հունգարացի Ռիխարդ Ռապորտի հետ: Նշենք, որ երեկ կայացած 9-րդ տուրում Լևոն Արոնյանը սև խաղաքարերով ոչ-ոքի խաղաց մրցաշարի առաջատար Ուեսլի Սոյի հետ: Կողմերը հաշտություն կնքեցին խաղի 38-րդ քայլին: 9-րդ տուրում հաղթանակ տոնեց միայն աշխարհի չեմպիոն Մագնուս Կարլսենը. նրա մրցակիցն էր Լյուկ վան-Վելին: Տուրի մյուս հանդիպումները` Գիրի – Ռապորտ, Նեպոմյաշչի – Հարիկրիշնա, Վոյտաշեկ – Կարյակին, Անդրեյկին – Էլյանով և Վեյ Յի – Բաշկարան, ավարտվեցին ոչ-ոքի արդյունքով: 9-րդ տուրից հետո աղյուսակը շարունակում է միանձնյա գլխավորել Ուեսլի Սոն, ով վաստակել է 6 միավոր: Մագնուս Կարլսենը, Պավել Էլյանովն ու Վեյ Յին առաջատարից հետ են կես միավորով: Լևոն Արոնյանը վաստակել է 5 միավոր և Սերգեյ Կարյակինի ու Ադհիբան Բաշկարանի հետ միասին կիսում է 5-7-րդ հորիզոնականները: Արոնյան-Ռապորտ պարտիայի ուղիղ ընթացքն` այստեղ.
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր