211652_close_icon
views-count2484 դիտում article-date 16:59 25-01-2017

ՀՀ ԱԻՆ-ն ակտիվ համագործակցում է Հայաստանում ԱՄՆ դեսպանատան հետ

Հունվարի 25-ին ՀՀ ԱԻՆ փրկարար ծառայության տնօրենի տեղակալ, փ/ծ գեներալ-մայոր Վրեժ Գաբրիելյանն ընդունեց Հայաստանում ԱՄՆ դեսպանատան երկկողմանի գործերով պատասխանատու, մայոր Դոն Հարփերի գլխավորած պատվիրակությանը: Հանդիպման նպատակն էր քննարկել ԱՄՆ պաշտպանության դեպարտամենտի կողմից ՀՀ ԱԻՆ ՓԾ հրշեջ-փրկարարական ջոկատների շենք շինությունների, հրշեջ դեպոների վերանորոգման և անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում առաջարկություններն ու նախանշված անելիքները: Ողջունելով հյուրերին՝ Վ. Գաբրիելյանն անդրադարձավ առաջնահերթ կարևորության հարցերին. -Մեր հանդիպումներն ու համագործակցության քայլերն արդեն որոշակի արդյունք տվել են: Ունենք առաջարկություններ, որոնք համատեղ քննարկումների միջոցով կգտնեն անհրաժեշտ լուծումներ: Նախապես կազմված առաջարկությունների և ամերիկյան կողմի հարցերի քննարկումը մասնավորապես ներառում էր հանրապետությունում հրշեջ-փրկարարների ու կամավոր հրշեջների համար դասընթացների անցկացում և գործնական պարապմունքներ, վարժանքներ: Անձնակազմի կարողությունների զարգացման ծրագրի շրջանակներում նախատեսվում է փորձի փոխանակում ամերիկացի գործընկերների կողմից, իսկ հրշեջ-փրկարարական ջոկատների, հրշեջ դեպոների վերանորոգման ծրագիրը նախատեսվում է իրականացնել Շիրակի մարզում: Կողմերը համաձայնության եկան մանրամասն ուսումնասիրել առաջարկությունները և կազմակերպել առավել արդյունավետ հանդիպում:

Նմանատիպ նյութեր