211652_close_icon
views-count10018 դիտում article-date 16:23 25-01-2017

Քուվեյթում արքայազնի են կախաղան բարձրացրել

Քուվեյթում մահապատիժ է ի կատար ածվել 7 հոգու նկատմամբ, որոնց թվում էր կառավարող թագավորական ընտանիքի արքայազններից մեկը, հաղորդում է KUNA գործակալությունը։ Մահապատիժներն իրականացվել են կախաղանի միջոցով։ Հաղորդագրության մեջ նշվում է, որ արքայազն Ֆայսալ Ադբուլլահ ալ-Ջաբար ալ-Սաբահը մեղադրվում էր սպանություն ծրագրելու, ինչպես նաև անօրինականորեն զենք պահելու մեջ։ Կախաղան բարձրացվածների մեջ էր նաև տնային սպասուհի Ջակաթիա Փավան, ում մեղադրանք էր առաջադրվել իր գործատերերի 22-ամյա դստերը սպանելու համար։ Կինը կտրականապես հերքում էր իր մեղսավորությունը։ Վերջինս Ֆիլիպինների քաղաքացի էր հանդիսանում, ինչի հետ կապված այդ երկրի իշխանությունները դիմել էին Քուվեյթի իշխանություններին՝ խնդրելով ներում շնորհել կնոջը։ Կախաղան են բարձրացվել նաև Եգիպտոսի 2 քաղաքացիներ, Բանգլադեշի, Եթովպիայի և Քուվեյթի 1-ական քաղաքացիներ։ Վերջին անգամ Քուվեյթում զանգվածային մահապատիժ էր կիրառվել 2013 թվականին։ Այդ ժամանակ կախաղան էին բարձրացրել 3 արտասահմանցիների։

Նմանատիպ նյութեր