211652_close_icon
views-count4019 դիտում article-date 15:44 25-01-2017

Բանգլադեշում 1 մլն արմավենի կտնկվի՝ պաշտպանելու համար բնակչությանը կայծակի հարվածներից

Բանգլադեշի իշխանությունները որոշում են կայացրել երկրում արմավենիներ տնկելու մասին, որը նպատակ է հետապնդում բնակչությանը հաճախակի առաջացող հզոր կայծակների հարվածներից պաշտպանելու, հայտնում է Phys.org պորտալը։ Ընդհանուր հաշվով՝ տնկվելու է 1 մլն ծառ։ 2016 թվականին, պաշտոնական տվյալներով՝ կայծակների հարվածներից Բանգլադեշում մահացել է 200-ից ավելի մարդ, որոնցից 82-ը՝ 1 օրում։ Փորձագետները գտնում են, որ տվյալները սխալ են և զոհերի թիվն իրականում ավելի շատ է եղել։ Պատճառն այն է, որ գյուղական համայնքներում ոստիկանությանը այդ դեպքերի մասին սովորաբար չեն իրազեկում։ Կառավարությունը մշակել է միջոցառումների ցանկ, որոնց միջոցով հնարավոր կլինի էապես կրճատել մահերի թիվը, և դրանցից առաջնայինն էլ համարում է ծառերի տնկումը։ Բարձր ծառերն այդ երկրում գնալով չորանում են և հիմնական պատճառն այն է, որ առաջինն են կայծակներից ստացած էլեկտրական հոսանքն ընդունում։

Նմանատիպ նյութեր