211652_close_icon
views-count52761 դիտում article-date 12:52 25-01-2017

Մինչ Արմավիրի գեներալ մարզպետն անտեսում է վարչապետի հանձնարարականը, Փարաքարի գյուղապետը նմանվում է «Չարի վերջը» հեքիաթի աղվեսին. «Էս սարն իմն է, էս ծառն իմն է». ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Երբ ԽՍՀՄ տարիներից չլուծվող Փարաքարի Վաղարշապատի ավտոճանապարհի արտաքին լուսավորման խնդիրը մասամբ ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի հանձնարարականով լուծվեց, տեղաբնակներն ուրախացան՝ ասելով, որ վերջապես ճանապարհատրանսպորտային պատահարների ու վրաերթերի թիվը կպակասի, քանի որ եղել են բազմաթիվ նմանատիպ դեպքեր, երբ մասնագետները եկել են եզրակացության, որ պատճառը արտաքին լուսավորության բացակայությունն է եղել։ Ի՞նչ իմանային տեղաբնակները, որ Փարաքար վարչական շրջանի ղեկավար Սամվել Վարդանյանը մարդկանց «աչքերին թոզ փչելու» նպատակով 3 օր լույսերը կմիացներ, որից հետո համայնքի ղեկավարը հրաժարվում է փողոցի լույսերը միացնել։ Հավանաբար, նա մտածում է, թե մարդիկ էլ չեն բարձրաձայնի, մինչդեռ «մեծն» գյուղապետը պետք է լավ իմանա, որ լույսերի միացման համար կառավարությունը գումար է հատկացնում համայնքներին։ Իսկ Արմավիրի մարզպետ Աշոտ Ղահրամանյանն էլ ճիշտ կանի՝ իր հսկողության տակ պահի գյուղապետի նման անմարդկային քայլը և սաստի, որպեսզի նա պարտաճանաչորեն լույսերը միացնի, չէ՞ որ կառավարությունը այս սոցիալական ծանր վիճակում գտնվող պայմաններում գումար հատկացրեց և խնդիրը մասամբ լուծեց։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը վստահ է, որ Փարաքարի գյուղապետ Ս. Վարդանյանն այլևս չի հանդգնի փողոցը մթության մեջ պահել ու իրեն չդնել հայտնի «Չարի վերջի» աղվեսի տեղը, թե՝ էս սարը իմն է, էս ծառն իմն է։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2016/12/29/105375/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, 2016 թվականի դեկտեմբերի 29-ին ավարտին էր հասցվել Երևան-Վաղարշապատ ավտոճանապարհի այն հատվածում արտաքին լուսավորությունը, որը դեռ ԽՍՀՄ տարիներից չէր լուծվում: Այդ ճանապարհահատվածում արտաքին լուսավորության բացակայության պատճառով երեկոյան և կեսգիշերին տեղի էին ունենում ճանապարհատրանսպորտային պատահարներ և վրաերթեր, որոնց մի մասը, ցավոք, ողբերգական: Մասնագետների կարծիքով՝ վթարներն ու վրաերթերը մասամբ կնվազեին այդ հատվածում, եթե պատկան մարմինները ժամանակին արտաքին լուսավորության խնդիրը լուծեին: Շաբաթներ առաջ ֆոտոլրագրողը նամակ-խնդրանքով դիմել էր ՀՀ վարչապետ Կ. Կարապետյանին: Կարճ ժամանակ անց վարչապետի հանձնարարությամբ ստեղծված խումբը գործի էր անցել և հաշված օրերի ընթացքում ժողովրդի կողմից «Մահաբեր ճանապարհ» անվանումը ստացած հատվածում կարգավորվել էր արտաքին լուսավորության խնդիրը: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 14+
14+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր