211652_close_icon
views-count3989 դիտում article-date 09:44 25-01-2017

Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական. «Հայկական ժամանակ»

«Հայկական ժամանակ» թերթը գրում է. «Երեկ պաշտոնական այցով ՌԴ մայրաքաղաք մեկնած ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանին օդանավակայանում դիմավորել են պատվո պահակախմբով։ Սա, իհարկե, արարողակարգային պահանջ է՝ Կարեն Կարապետյանը Մոսկվա է մեկնել պաշտոնական, և ոչ թե աշխատանքային այցով։ Սակայն ուշագրավն այն է, որ ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով ՌԴ չի մեկնել արդեն մոտ 10 տարի։ Վերջին անգամ ՀՀ վարչապետի պաշտոնում Մոսկվա մեկնած անձը եղել Է Սերժ Սարգսյանը՝ 2007 թվականի սեպտեմբերի 25-ին։ Իսկ այն բանից հետո, երբ Սերժ Սարգսյանը ստանձնեց ՀՀ նախագահի պաշտոնը. ՀՀ որևէ վարչապետ պաշտոնական այցով Մոսկվա չի մեկնել։ Ու դա կարծես տաբու էր։ Այդ պատվին չարժանացավ ոչ Տիգրան Սարգսյանը, որն անձնական շատ ջերմ հարաբերություններ ուներ թե Պուտինի, և թե Մեդվեդևի հետ, և ոչ էլ Հովիկ Աբրահամյանը։ Կարեն Կարապետյանը փաստորեն կոտրեց այդ տաբուն։ Քաղաքականության մեջ պատահականություններ չեն լինում, սա էլ իհարկե, պատահականություն չէ: Իր ենթակայությամբ որևէ վարչապետի պաշտոնական այցով Մոսկվա «չուղարկելով» Սերժ Սարգսյանը արձանագրում էր, որ Ռուսաստանի հետ հարաբերություններում ինքն է միայնակ «որոշողը»։ Կարեն Կարապետյանի պաշտոնական այցով իրավիճակը փոխվում է։ Ռուսական կողմը արձանագրում է, որ Հայաստանի հետ հարաբերություններում առաջնային դերը այլևս վերապահվում է Կարեն Կարապետյանին։ Այս տեսանկյունից ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանի այցը Մոսկվա պետք է գնահատել որպես պատմական»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր