211652_close_icon
views-count8027 դիտում article-date 23:56 24-01-2017

Ուղերձ հղենք Ալիեւին, որ նա պետք է գտնի նոր շուկաներ առեւտրի համար՝ Ստրասբուրգի փոխարեն. Սամվել Ֆարմանյանը ԵԽԽՎ-ում. News.am

«Հստակ է, որ մամուլի ազատությունը ժողովրդավարության առանցքն է։ Եթե մամուլի ազատությունն ապահովված է, ապա ժողովրդավարությունը շանս ունի, եթե լրագրողները զրկված են լուսաբանելու հնարավորությունից, ապա ժողովրդավարությունը վտանգված է եւ շատ ազգեր դառնում են իրենց ավտոկրատ ռեժիմների պատանդներ»,- այսօր` հունվարի 24-ին ԵԽԽՎ-ում «Լրագրողների նկատմամբ հարձակումներն ու մամուլի ազատությունը Եվրոպայում» զեկույցի քննարկման ժամանակ ասաց ՀՀ պատվիրակության անդամ Սամվել Ֆարմանյանը։ Ս․Ֆարմանյանը նշեց, որ չի խոսելու Հայաստանի մասին, քանի որ, բարեբախտաբար, զեկույցում Հայաստանին հղում չկա եւ Հայաստանը մամուլի ազատության լավ ցուցանիշ ունի։ «Ես կխոսեմ զեկույցում Լեռնային Ղարաբաղին զարմանալի հղման մասին։ Ես այն կանվանեմ բավական մանիպուլյատիվ։ Պարող Արիեւը մամուլի ազատության զեկույցում նշում է, որ Լեռնային Ղարաբաղը Ադրբեջանի մաս է ու այն ոչ թափանցիկ ու անօրեն տարածք է։ Պարզ հարց է առաջանում․ ինչո՞ւ է այս հղումն այնտեղ․ քանի որ Ադրբեջանի կառավարությանն անհրաժեշտ է այն։ Կարծո՞ւմ եք, թե այս հղումն արվել է, քանի որ Ադրբեջանի կառավարությունը մտահոգված է մամուլի ազատությամբ։ Երբե՛ք։ Նրանք անհանգստանում են ավելի շատ Լեռնային Ղարաբաղում մամուլի ազատության մասին, բայց ոչ Ադրբեջանում։ Բոլորս լավ գիտենք, թե ինչ է կատարվում Ադրբեջանում։Սա իսկապես ծիծաղելի է.. Մանրամասներն՝ [url=https://news.am/arm/news/369489.html]այստեղ[/url]
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր