211652_close_icon
views-count12104 դիտում article-date 23:33 24-01-2017

Mitsubishi-ն նոր սերնդի ամենագնաց կթողարկի. այն կմրցակցի Nissan Qashqai-ի հետ

Ճապոնական Mitsubishi կոնցեռնը նոր սերնդի ամենագնաց կթողարկի: Այս մասին հայտնում է RBC-ն: Նոր՝ սպորտային կուպեի հիման վրա կառուցած մոդելը Mitsubishi Eclipse անվանումը ձեռք կբերի: Շքեղ ամենագնացը կմրցակցի Nissan Qashqai-ի հետ և կներկայացվի հանրությանը Ժնևում կայանալիք ավտոշոուի շրջանակներում՝ այս տարվա գարնանը: Եվրոպայի և Ասիայի շուկաներում ամենագնացը կհայտնվի 2017թ.-ին, իսկ սերիական արտադրությունը կմեկնարկի 2018 թ.-ին: Mitsubishi Eclipse-ը հագեցած կլինի 1,6 լ աշխատանքային ծավալով շարժիչով, որը 120-140 ձիաուժ հզորություն կապահովի: Եվրոպայում կվաճառվի նաև 2,2 լ ծավալով շարժիչով դիզելային տարբերակը:
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 1+
1+

Նմանատիպ նյութեր