211652_close_icon
views-count7296 դիտում article-date 18:43 24-01-2017

Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար երկիր, խիստ թերագնահատված է. Կարեն Կարապետյան

Ռուսաստանի քաղաքացիները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով: Այդ մասին հայտարարել է ՌԴ վարչապետ Դմիտրի Մեդվեդևը Հայաստանի վարչապետ Կարեն Կարապետյանի հետ բանակցությունների արդյունքներով, գրում է [url=http://tass.ru/politika/3967450]ТАСС[/url]-ը: «Մենք պայմանավորվել ենք, որ մեր երկրի բնակիչները կկարողանան Հայաստան մեկնել ներքին անձնագրերով, ինչի մասին ստորագրվել է փաստաթուղթ: Դա կամրապնդի համագործակցությունն այնպիսի կարևոր ոլորտում, ինչպիսին է մարդասիրական փոխգործակցությունը»,- ասել է Մեդվեդևը: Կարեն Կարապետյանն, իր հերթին, հույս է հայտնել, որ որոշումը կխթանի մշակութային- մարդասիրական հարաբերությունների զարգացումը: «Ես կարծում եմ, որ դա լուրջ խթան կհանդիսանա մշակութային-մարդասիրական հարաբերությունների զարգացման համար: Ինձ թվում է, որ Հայաստանը, որպես Ռուսաստանի քաղաքացիների այցելության համար երկիր, խիստ թերագնահատված է»,- ասել է Հայաստանի վարչապետը: Վարչապետները հայտարարել են նաև ներդրումային հինադրամի ստեղծման և գյուղատնտեսության ոլորտում համագործակցության հեռանկարի մասին: ՀՀ վարչապետ Կարեն Կարապետյանն իր հերթին հրավիրել է Դմիտրի Մեդվեեևին պաշտոնական այցով այցելել Հայաստան:

Նմանատիպ նյութեր