211652_close_icon
views-count4113 դիտում article-date 17:30 24-01-2017

Համաձայն չեմ, որ «Համախմբման» ընտրած դաշինքը գլխավորի Սեյրան Օհանյանը. Կարեն Անդրեասյան

«Համախմբում» կուսակցության անդամ, նախկին օմբուդսմեն Կարեն Անդրեասյանը համաձայն չէ, որ իրենց կուսակցության դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այս մասին նա գրել է իր ֆեյսբուքյան էջում. «Համաձայն չեմ «Համախմբում» կուսակցության կողմից ընտրված դաշինքի կազմին: Առավել ևս՝ ինձ համար անընդունելի է, որ դաշինքը գլխավորի պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը: Այո՛, իշխանափոխության համար լայն համախմբում է անհրաժեշտ, որի մեջ կարելի է ներառել նաև նախկինում սխալված կամ մեղքեր գործած միայն այն մարդկանց, ովքեր անկեղծորեն զղջալով՝ անցել են քաղաքական կամ իրավական քավարանով: Չի կարելի, սակայն, նույնիսկ հանուն բոլորիս երազած իշխանափոխության խառնել կոռումպացված ու չկոռումպացված մարդկանց, աշխարհաքաղաքական հակադիր կողմնորոշումները, արժեքային ծայրահեղ տարբեր բևեռները, քանի որ այդ դեպքում մեծ է պարտության հավանականությունը, ու նաև կա վտանգ, որ հաղթանակի պարագայում դևին սպանողն ինքը դև կդառնա: Անվերջանալի դատաիրավական կոռուպցիայի, չդադարող թալանի, սոսկալի անարդարությունների, համատարած աղքատության ու արտագաղթի պայմաններում միակ հույսը մնում է հեղափոխական նոր ձևաչափը»,- գրել է Կարեն Անդրեասյանը:

Նմանատիպ նյութեր