2628 դիտում
17:46 24-01-2017
ՀՀ ՄԻՊ Արման Թաթոյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրենին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպան Արման Թաթոյանը Ստասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Սնեժանա Մարկովիչին:
Հանդիպման ընթացքում կողմերը քննարկել են կանանց եւ երեխաների իրավունքների պաշտպանությանն առնչվող ծրագրեր: Մասնավորապես՝ ներկայացվել է երեխաների եւ կանանց իրավունքների պաշտպանության վերաբերյալ Մարդու իրավունքների պաշտպանի եւ Եվրոպայի Խորհրդի հետ համատեղ իրականացվող ծրագրի շրջանակներում կատաված միջոցառումներն ու գործողությունները՝ կարեւորելով նման ծրագրերի շարունակականության անհրաժեշտությունը:
Դրանից բացի, կարեւորվել է Մարդու իրավունքների պաշտպանի վերաբերյալ նոր օրենսդրությամբ երեխաների իրավունքների պաշտպանության հարցում նախատեսված ակտիվ դերը, ինչպես նաեւ երեխաների իրավունքների պաշտպանության մոնիտրինգի իրավական հնարավորությունը: Տիկին Մարկովիչն առաջարկել է ընդլայնել համագործակցությունը նաեւ այլ ոլորտներում՝ հաշվի առնելով համատեղ արդյունավետ աշխատանքը:
Հանդիպման ավարտին կողմերը պայմանավորվել են զարգացնել երկկողմ համագործակցությունը Պաշտպանի հաստատության եւ Եվրոպայի խորհրդի միջեւ՝ ընդլայնելով համագործակցության ոլորտները եւ դարձնելով այն շարունակական:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
2281 դիտում
22:49 02-11-2017
Արա Բաբլոյանն ընդունել է Եվրոպայի խորհրդի ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրենին
6375 դիտում
12:41 03-11-2017
ԱԳ նախարարի տեղակալ Կարեն Նազարյանն ընդունել է ԵԽ ժողովրդավարության հարցերով գլխավոր տնօրինության ղեկավարին
Այս բաժնից
340 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
295 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր