211652_close_icon
views-count20157 դիտում article-date 16:35 24-01-2017

ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ, գեներալ-մայոր Միհրան Պողոսյանի գործողություններում հանցակազմ չի եղել. ՀՔԾ-ն կարճել է Պանամայի օֆշորային սկանդալային գործը

ՀՀ ԱՆ ԴԱՀԿ նախկին պետ Միհրան Պողոսյանի գրասենյակը հայտարարություն է տարածել՝ Պանամայի օֆշորային գործարքներում վերջինիս անվան հետ կապված գործերով, որում ասված է. «Արդարադատության գեներալ-մայոր Միհրան Պողոսյանին վերագրվող օֆշորային հայտնի հրապարակումները եւ ՀՀ Հատուկ քննչական ծառայությունում այդ նյութերով հարուցված քրեական գործը անցած ավելի քան 8 ամիսների ընթացքում եղել է պատկան մարմինների, հասարակության լայն շրջանակների անաչառ ուշադրության կենտրոնում: Քրեական վարույթի իրականացման ընթացքում աջակցություն ենք ցուցաբերել Հատուկ քննչական ծառայությանը, իսկ իրականությանը չհամապատասխանող հրապարակումների վերաբերյալ պարբերաբար տեղեկատվություն ենք տվել հասարակությանը եւ ԶԼՄ-ների ներկայացուցիչներին: Ի թիվս մամուլի հրապարակումներում առկա հարցապնդումները հերքող մի շարք այլ փաստաթղթերի՝ ներկայացվել է, օրինակ, օֆշորային ընկերությունների եւ Միհրան Պողոսյանին վերագրվող հաշիվների առկայության վերաբերյալ շվեյցարական LGT բանկի հայտնի հերքումը, որով փաստվում է, որ բանկային հաշիվներ չեն բացվել, հետեւաբար՝ չկա ֆինանսական շարժ, ուստի եւ՝ խոսք չի կարող լինել ձեռնարկատիրական գործունեության մասին»: Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր