211652_close_icon
views-count8807 դիտում article-date 16:21 24-01-2017

Վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը հունվարի 18-ից մինչև ապրիլի 5-ը արձակուրդում կլինի

Հայաստանի Հանրապետության վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած և 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաև իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից: Այս մասին հայտարարություն է տարածել ՎՊ մամուլի ծառայությունը։ «ՀՀ վերահսկիչ պալատի նախագահ Իշխան Զաքարյանը 2017 թվականի հունվարի 18-ից մինչև 2017 թվականի ապրիլի 5-ը ներառյալ գտնվում է արձակուրդում` օգտվելով ՀՀ օրենսդրությամբ նախատեսված 2016 թվականի չօգտագործած եւ 2017 թվականի հասանելիք ամենամյա արձակուրդի, ինչպես նաեւ իր հաշվին` չվճարվող արձակուրդի իրավունքից»,- գրված է հայտարարության մեջ։ Հիշեցնենք, որ Ի. Զաքարյանը նշանակվել է «Ծառուկյան դաշինքի» նախընտրական շտաբի պետի պաշտոնում:

Նմանատիպ նյութեր