211652_close_icon
views-count7410 դիտում article-date 15:53 24-01-2017

Տաջիկստանի ՆԳ նախարարը հրահանգել է իրավապահ համակարգի բոլոր ծառայողներին նիհարել

Տաջիկստանի ՆԳ նախարար Ռամազոն Ռահիմզոդան լրագրողների հետ հանդիպման ժամանակ հայտարարել է, որ հրամայել է իր ծառայողներին զբաղվել իրենց առողջությամբ և միջոցներ ձեռնարկել ավելորդ քաշը կորցնելու ուղղությամբ, հաղորդում է Ria Novosti-ն։ Երբ ոստիկանը սկսում է գիրանալ, ապա նրա աշխատունակությունը նվազում է։ Մեր ծառայողների քաշը պետք է համապատասխանի տարիքի ու քաշի վերաբերյալ միջազգային չափանիշներին»,-ընդգծել է նախարարը։ Հրամանի կատարմանը հետևելու է հատուկ ստեղծված հանձնաժողովը։ Անձամբ նախարարն ակտիվորեն զբաղվում է սպորտով։

Նմանատիպ նյութեր