211652_close_icon
views-count5211 դիտում article-date 12:57 24-01-2017

Արսեն Վենգերին կորակազրկեն նվազագույնը 3 խաղով. ՏԵՍԱՆՅՈՒԹ

Անգլիայի Ֆուտբոլային Ասոցիացիան մտադիր է խիստ պատժի ենթարկել «Արսենալի» գլխավոր մարզիչ Արսեն Վենգերին` Անգլիայի առաջնության 22-րդ տուրում «Բերնլիի» հետ խաղում (2:1) ցուցաբերած վարքագծի համար: Ասոցիացիան` ամենայն հավանականությամբ, Վենգերին կորակազրկի նվազագույն 3 խաղով, ընդ որում, նրան կարգելվի ներկա լինել ոչ միայն թիմի հանդերձարանում, այլ` ընդհանրապես մարզադաշտում: Վենգերը «Բերնլիի» հետ հանդիպման 92-րդ րոպեին վիրավորել էր 4-րդ մրցավարին, երբ նրա թիմի դարպասին 11 մետրանոց հարված էին նշանակել, ինչի համար ֆրանսիացի մասնագետին հեռացրել էին տրիբունա: Դրանից հեըո Վենգերը հրել էր մրցավարին, որը նրան հրահանգում էր հեռանալ տեխնիկական գոտուց:
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր