211652_close_icon
views-count4178 դիտում article-date 13:30 24-01-2017

Իրանի հոգևոր առաջնորդ Խամենեին կոչ է արել Եվրոպայում սովորող ուսանողներին ակտիվորեն տարածել իսլամը

Իրանի գերագույն հոգևոր առաջնորդ, այաթոլահ Ալի Խամենեին ուղերձ է հղել մուսուլման ուսանողներին, ովքեր բնակվում են Եվրոպայում, հայտնում է Euronews-ը։ Իր ուղերձում Խամենեին հորդորում է նրանց ավելի ակտիվ դերակատարում ունենալ իսլամի տարածման գործում։ «Դուք արդարացում չունեք։ Ինչ ակնկալվում է ձեզնից, առավել է, քան գիտական ու բարոյական ինքնակատարելագործումը»,-հայտարարել է նա Եվրոպայում Իսլամական ասոցիացիաների ուսանողների 51-րդ տարեկան հավաքի ժամանակ։ Խամենեին հավելել է, որ բոլոր մուսուլմանների պարտականությունն է համարվում գերակա պետությունների հետ «անհամաչափ պատերազմում» իսլամի «մաքուր դրոշը» բարձրացնելը։

Նմանատիպ նյութեր