211652_close_icon
views-count6501 դիտում article-date 10:03 24-01-2017

Գյումրիում Դաշնակցության ռեյտինգային ցուցակում ներգրավված են քաղաքի բժիշկները. «Հայկական ժամանակ».

«Հայկական ժամանակ» օրաթերթը գրում է. «Շիրակի մարզում և Գյումրի քաղաքում Դաշնակցությունը սկսել է ի մի բերել ապրիլի 2-ին նշանակված խորհրդարանական ընտրությունների իր ռեյտինգային ցուցակը: Սույն ցուցակում ներգրավված են լինելու մարզի անվանի բժիշկներ: Մեզ հայտնի է դարձել, որ ՀՅԴ-ի ռեյտինգային ցուցակում լինելու են Գյումրիի մոր և մանկան ավստրիական հիվանդանոցի տնօրեն, կուսակցության անդամ Աշոտ Կուրղինյանը, Գյումրիի ինֆեկցիոն և հակատուբերկուլյոզային դիսպանսերի տնօրեն Կարինե Տոնոյանը: Դաշնակցության մարզային ցուցակում կներգրավվեն նաև Շիրակի նախկին մարզպետ, ՀՅԴ-ական Ռոմիկ Մանուկյանը և Շիրակի մարզպետարանի աշխատակազմի գյուղատնտեսության վարչության պետ Մովսես Մանուկյանը: Ռեյտինգային ցուցակը հավանաբար գլխավորելու է Ռոմիկ Մանուկյանը»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր