211652_close_icon
views-count2303 դիտում article-date 11:46 24-01-2017

Volkswagen-ը 1,21 մլրդ դոլար կվճարի ամերիկյան կողմին թունավոր արտանետումների համար

ԱՄՆ-ի Դաշնային դատարանը հաստատել է, որ գերմանական Volkswagen կորպորացիան պարտադրված կլինի վճարել 1.21 միլիարդ ԱՄՆ դոլար իր ամերիկյան ավտոդիլերներին։ Սկանդալը բարձրացել էր ամեիսներ առաջ, հաղորդում է BBC-ն։ Դատարանի որոշման համաձայն՝ կորպորացիան իր 652 գործընկերներից յուրաքանչյուրին 18 ամիսների ընթացքում վճարելու է միջինը 1.85 մլն դոլար։ Այս տարվա հունվարի սկզբին ընկերությունը խոստովանեց, որ խախտել է Մաքուր օդի մասին արձանագրությունը՝ ավտոմեքենաներում տեղադրելով հատուկ ծրագիր, որը խեղաթյուրված տվյալներ էր ցուցադրում գազի արտանետման մասին։ Բացի այդ, Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի և ևս 5 երկրների իշխանություններին մեղադրեցին նրանում, որ վերջիններս ընկերության դեմ պատժամիջոցներ չկիրառեցին «էմիսիոն» սկանդալի հետ կապված, ինչը նրանց փոխարեն արեց Միացյալ Նահանգները։

Նմանատիպ նյութեր