211652_close_icon
views-count3638 դիտում article-date 09:33 24-01-2017

Վարչապետը նկատի ուներ, որ կաշկանդված չէ իր հարաբերություններում ու ազատ է իր որոշումներում. Վիգեն Հակոբյան. «Իրատես»

«Իրատես» թերթը գրում է. «Քաղաքական վելուծաբան Վիգեն Հակոբյանին խնդրեցինք հակիրճ մեկնաբանել վերջին օրերի իրադարձությունները՝ ավելի ընդարձակ հարցազրույցը թողնելով առաջիկային. [b]–Ասուլիսում վարչապետ Կարեն Կարապետյանին հարցրին օլիգարխների հետ հարաբերությունների մասին, նա պատասխանեց, որ խնդիրներ չունի, կարծո՞ւմ եք, որ այդպես է։[/b] –Ես կարծում եմ վարչապետը նկատի ուներ, որ որևէ ձևով կաշկանդված չէ իր հարաբերություններում ու ազատ է իր որոշումներում։ [b]–Բայց այդպե՞ս է իրականում, նախորդ վարչապետները ևս նման հայտարարություններ անում էին, բայց գործով չէին կարողանում ամրագրել։[/b] –Նման կարծիքը հիմնված է վարչապետի վարած ազատ կադրային քաղաքականության վրա, երբ իր կաբինետում աշխատանքից ազատվեցին կառավարության հասարակությանը լավ հայտնի օդիոզ դեմքերը, կամ նրանք, որ ներկայացնում էին օլիգարխիկ տարբեր թևերի շահերը, իրենք էին այդ օլիգարխները։ Բացի այդ տնտեսական քաղաքականությունը, որ հռչակված է և փորձում են կյանքի կոչել, ակնհայտորեն ուղղված է օլիգարխիկ համակարգի առնվազն մեղմացմանը»։ [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում։[/b]

Նմանատիպ նյութեր