211652_close_icon
views-count2752 դիտում article-date 22:08 23-01-2017

Բիշքեկի մերձակայքում տեղի ունեցած ավիաաղետի զոհերի թիվը հասել է 39-ի

Ղըրղըզստանի մայրաքաղաք Բիշքեկի մոտակայքում մեկ շաբաթ առաջ տեղի ունեցած ավիավթարի զոհերի թիվը հասել է 39-ի։ Այս մասին ահյտնում է TACC-ը: Այսօր՝ հունվարի 23-ին, մահացել է 29-ամյա երիտասարդ, ով հիվանդանոց էր տեղափոխվել բազմաթիվ այրվածքներով։ Այս պահի դրությամբ Բիշքեկի հիվանդանոցներում բուժում է ստանում ավիավթարի հետևանքով վնասվածքներ ստացած 10 մարդ։ Ղըրղըզստանի վարչապետի առաջին տեղակալ Մուհամմեթքալի Աբուլղազիևը հայտնել է, որ մայրաքաղաք Բիշքեկի օդանավակայանից ոչ հեռու տեղի ունեցած թուրքական օդանավի կործանման հետևանքով զոհերից 37-ի ինքնությունը դատաբժշկական փորձաքննության միջոցով հնարավոր է եղել պարզել: Հիշեցնենք, որ Boeing 747-400 բեռնատար օդանավը վայրէջք կատարելու ժամանակ ընկել էր օդանավակայանից 2 կմ հեռավորության վրա գտնվող բնակելի տների վրա՝ փլուզելով մի քանի տասնյակ տներ։

Նմանատիպ նյութեր