211652_close_icon
views-count5772 դիտում article-date 19:28 23-01-2017

Արցախում զոհված զինծառայողը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով

Արցախում հունվարի 22–ին ուշ երեկոյան զոհված պայմանագրային զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգևատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։ Ինչպես հայտնում են Արցախի Հանրապետության նախագահի աշխատակազմի տեղեկատվության գլխավոր վարչությունից, նախագահ Բակո Սահակյանը հունվարի 23-ին ստորագրել է հրամանագիր, համաձայն որի՝ Լեռնային Ղարաբաղի Հանրապետության պետական սահմանը պաշտպանելիս ցուցաբերած արիության համար ԼՂՀ պաշտպանության բանակի N զորամասի զինծառայող Կարեն Ուլուբաբյանը հետմահու պարգեւատրվել է «Մարտական ծառայություն» մեդալով։

Նմանատիպ նյութեր