211652_close_icon
views-count4826 դիտում article-date 22:35 23-01-2017

Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան մասի եվրոպական անվանումն է Բարբարոսական ափ

Բարբարոսական ափ է կոչվում Հյուսիսային Աֆրիկայի միջերկրածովյան ափի եվրոպական անվանումը, որը կիրառելի է եղել ուշ միջնադարից (XV դար) մինչ XIX դարը: Բարբարոսական ափը հասկացության մեջ ներառված էին Մաղրիբի մերձափնյա երկրները՝ Ալժիրը, Թունիսը և Մարոկկոն: Երբեմն Լիբիայի և Եգիպտոսի ափերը նույնպես ներառվել են բարբարոսական ափի մեջ: Ափագծով մեկ առկա են եղել մի շարք նավահանգստային բազաներ, որտեղ բնակվում էին բերբերական ծովահենների՝ կորսարները, ովքեր սարսափ էին տարածում Միջերկրական ծովի հյուսիսային ափերի բնակիչների մեջ: Պատահական չէ, որ խուսափելով ստրկավաճառ- ծովահենների հետապնդումներից, ափաբնակ եվրոպացիների մեծ մասը բարձրանում էին լեռների գագաթը կամ էլ խորանում երկրի ներսում: Բարբարոսական ափի բնակիչները միջնադարում եղել են մահմեդականներ՝ արաբներ, բերբերներ, եվրոպական և աֆրիկյան ծագում ունեցող ստրուկներ: Ծովահենների դեմ պայքարը ընթացել է պարբերական հաջողություններով: Այսպես, արաբական արշավանքներից հետո VIII—XI դարերում արաբները և բերբերները կազմում էին Միջերկրական ծովի արևելյան և հարավային ափերի բնակչության մեծամասնությունը: XX դարի սկզբին տարածաշրջանը ամբողջովին անցնում է եվրոպացիների վերահսկողության ներքո: Այստեղ ձևավորվում են Ֆրանսիական Ալժիրը, Իսպանական Մարոկկոն, Թունիսը և Ֆրանսիական Մարոկկոն:

Նմանատիպ նյութեր