2969 դիտում
18:14 23-01-2017
ՄԻՊ Արման Թաթոյանը Ստրասբուրգում հանդիպել է Մարդու իրավունքների և իրավունքի գերակայության գլխավոր տնօրենության գլխավոր տնօրենին
ՀՀ մարդու իրավունքների պաշտպանը այսօր Ստրասբուրգում հանդիպել է Եվրոպայի խորհրդի Մարդու իրավունքների եւ իրավունքի գերակայության գլխավոր տնօրինության գլխավոր տնօրեն Ֆիլիպ Բուայային:
Հանդիպման ընթացքում Ֆիլիպ Բուայան կարեւորել է «Մարդու իրավունքների պաշտպանի մասին» նոր օրենքի ընդունումը՝ պատրաստակամություն հայտնելով ավելի խորացնել առկա համագործակցությունը: Ըստ այդմ, պայմանավորվածություններ են ձեռք բերվել խորացնելու համատեղ ծրագրերը եւ իրականացնելու նոր ծրագրեր ազատությունից զրկված անձանց, զինծառայողների իրավունքների պաշտպանության եւ այլ ոլորտներում: Կարեւորվել է քաղաքացիական հասարակության եւ լրագրողների հետ սերտ աշխատանքը:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայաի հետ քննարկել է նաեւ Ալեքսանդր Լապշինի արտահանձնման հարցը: Արման Թաթոյանը, մասնավորապես, նշել է, որ նրա արտահանձնման որոշումն ունի քաղաքական բնույթ, ուղղակիորեն վտանգում է խոսքի ազատությունը եւ անթույլատրելի նախադեպ ստեղծելու փորձ է: Այն կոպտորեն խախտում է իրավունքների պաշտպանության եվրոպական համակարգը:
Լրագրողների այցը Արցախ ունի կանխարգելիչ նշանակություն եւ դա չի կարող լինել որեւէ հետապնդման առարկա: Ըստ Մարդու իրավունքների պաշտպանի՝ այս դեպքը շատ ավելի է արդիական դարձնում այն, որ պետք է ակտիվանան այցերը Արցախ ու Արցախի Օմբուդսմանի եւ քաղաքացիական հասարակության մասնակցությունը միջազգային գործընթացներին:
Պաշտպանը Ֆիլիպ Բուայային է հանձնել նաեւ 2016 թվականի դեկտեմբերի վերջին եւ 2017 թվականի հունվարի սկզբին Ադրբեջանական զինված ուժերի կողմից Չինարի գյուղը զինված հարձակման ենթարկելու արդյունքների վերաբերյալ զեկույցը: Կազմվել է հատուկ ինտերակտիվ զեկույց, որը լիազրժեք արտահայտում է փաստահավաք աշխատանքների արդյունքները:
[b]ՀՀ մարդու իրավունքների պաշտպանի աշխատակազմ[/b]
Նմանատիպ նյութեր
Այս բաժնից
343 դիտում
18:25 24-04-2024
ԱԳ նախարար Արարատ Միրզոյանն այցելել է Ծիծեռնակաբերդի հուշահամալիր
298 դիտում
18:12 24-04-2024
Հայոց ցեղասպանության զոհերի հիշատակին նվիրված միջոցառում է տեղի ունեցել Բրատիսլավայում
286 դիտում
18:00 24-04-2024
Ֆրանսիայի Սենատի Ֆրանսիա-Հայաստան բարեկամական խումբն այցելել է Հայոց ցեղասպանության հուշահամալիր