211652_close_icon
views-count7479 դիտում article-date 16:22 23-01-2017

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան նոր խմբակներ է հիմնում. շեշտը կդրվի մարզերի ու սահմանամերձ համայնքների վրա

Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիան (KWF), ինչպես որ խոստացել էր, սկսել է նոր խմբակների հիմնումը՝ շեշտը դնելով մարզերի ու սահմանամերձ համայնքների վրա: Փետրվարի սկզբից արդեն կգործեն խմբակներ Արտաշատում, Փարաքար գյուղում, Աբովյան քաղաքում, Նոր հաճնում: Մարտ ամսից կբացվեն եւս 10 խմբակներ, որի մասին լրացուցիչ կլինի տեղեկատվություն: Նշենք, որ ֆեդերացիան սահմանամերձ համայնքներում գործող խմբակների մարզիչների վարձատրությունը վերցնում է իր վրա ու խմբակները գործելու են ԱՆՎՃԱՐ հիմունքներով: Կիոկուշին կարատեի ֆեդերացիան նպատակ ունի նոր մարդկանց ներգրավելու ու մեծացնելու ֆեդերացիայի անդամների քանակը, որի ուղղությամբ արդեն իսկ կատարվում են աշխատանքներ: [b]Կիոկուշին կարատեի Հայաստանի ֆեդերացիա (KWF)[/b] Լուսանկարը՝ Գագիկ Շամշյանի

Նմանատիպ նյութեր