211652_close_icon
views-count18550 դիտում article-date 16:34 23-01-2017

Նոր մանրամասներ՝ երեկ մարդատար Газель-ի մասնակցությամբ տեղի ունեցած խոշոր վթարից. 6 վիրավորների մեջ են գանձապահներ, տեսուչներ և դրամարկղի վարիչ. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Ճանապարհային ոստիկանության Ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժնի ավագ հետաքննիչ Գեղամ Ծառուկյանի կողմից նյութերի նախապատրաստման ընթացում պարզվել է երեկ՝ հունվարի 22-ին, Երևանում տեղի ունեցած ավտովթարի հետևանքով հիվանդանոց տեղափոխված վիրավորների և վարորդների ինքնությունը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Opel մակնիշի 10 MT 077 համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Ա. Վեգների փողոցի բնակիչ, 30-ամյա Ցոլակ Ավետիսյանը, իսկ ГАЗ 32213 մակնիշի 28 09 Տ համարանիշի ավտոմեքենան վարել է Երևան քաղաքի Կոմիտասի պողոտայի բնակիչ, 58-ամյա Աղասի Քոչարյանը։ Հիվանդանոց են տեղափոխվել Газель-ի ուղևորներ՝ 26-ամյա Մարիամ Բաղդասարյանը, 57-ամյա Սուսաննա Կաֆունցը, 60-ամյա Կարինե Գրիգորյանը, 60-ամյա Պալինա Ժդանովան, 32-ամյա Իրինա Ժդանովան և 62-ամյա Անահիտ Գասպարյանը։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ վիրավորներից Մ. Բաղդասարյանն աշխատում է «Կոնվերս բանկ» ՓԲԸ-ում՝ որպես մասնագետ-գանձապահ, Կ. Գրիգորյանը՝ Արաբկիր վարչական շրջանում՝ որպես «Արաբկիր սերվիս»-ի աղբի վարձերի գանձման տեսուչ, Ա. Գասպարյանը՝ «Արարատ Բանկ» ՓԲԸ-ում՝ որպես դրամարկղի վարիչ։ Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/22/1056715/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 22-ին ավտովթար էր տեղի ունեցել Երևանում: Ժամը 12:00-ի սահմաններում Ռուբինյանց փողոցում՝ «Ալմաստ» գործարանի մոտ, բախվել էին Opel մակնիշի 10 MT 077 համարանիշի և թիվ 58 երթուղին սպասարկող Газель մակնիշի 2809 Տ համարանիշի ավտոմեքենաները։ Վթարի հետևանքով 6 հոգի տեղափոխվել էին թիվ 8-րդ հիվանդանոց: Վթարի վայր էին ժամանել Ճանապարհային ոստիկանության 1-ին սպայական գումարտակի 5-րդ դասակի աշխատակցիները: Վթարի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Կարեն Հովակիմյանը տեղեկությունը փոխանցել էր ՃՈ ճանապարհատրանսպորտային պատահարների գործերով հետաքննության և վարչական վարույթի իրականացման բաժանմունք, որտեղից ժամանել էին պետ Ալբերտ Նազարյանը ու հետաքննիչ Գեղամ Ծառուկյանը։ Դեպքի վայր էին ժամանել նաև Արտակարգ իրավիճակների նախարարության փրկարար-ծառայության թիվ 11 հրշեջ-փրկարարական ջոկատը՝ Հովհաննես Ավետիսյանի գլխավորությամբ։ Հրշեջ-փրկարարները հոսանքազրկել էին «Газель» մակնիշի ավտոմեքենան և փակել գազի բալոնի փականը: [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Սմբատ Պետրոսյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 51+
51+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր