211652_close_icon
views-count48087 դիտում article-date 20:51 23-01-2017

57-ամյա տղամարդը, ով կասկածվում է Երևանի կենտրոնում 57-ամյա տղամարդուն սպանելու մեջ՝ կալանավորվեց, մինչդեռ նա պնդում է, որ սպանվածը ինքն է իրեն դանակով հարվածներ հասցրել. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 23-ին, Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վիգեն Մեսրոպյանի որոշմամբ ստեղծված քննչական խմբում ներգրավված հատկապես կարևոր գործերով ավագ քննիչներ Վլադիմիր Ասատրյանն ու Վարդան Բադալյանը միջնորդություն են ներկայացրել Երևան քաղաքի Կենտրոն և Նորք-Մարաշ վարչական շրջանների ընդհանուր իրավասության դատարան, որպեսզի դատարանը որպես խափանման միջոց երկամսյա կալանքի որոշում կայացնի Երևանի կենտրոնում 57-ամյա Արմեն Սուրմենելյանին սպանելու մեջ կասկածվող 57-ամյա Հայկ Սուքիասյանի նկատմամբ: Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, դատավոր Արմեն Բեկթաշյանը դռնփակ դատական նիստն անցկացնելուց և խորհրդակցական սենյակից վերադառնալով՝ բավարարեց ՀԿԳ ավագ քննիչների միջնորդությունը և կասկածյալ Հ. Սուքիասյանը վերցվեց երկամսյա կալանքի: Նա տեղափոխվելու է Նուբարաշեն քրեակատարողական հիմնարկ: Ինչպես ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/21/1056613/]հայտնել [/url]էր ֆոտոլրագրողը, հունվարի 21-ին ոստիկանության Երևան քաղաքի վարչության /վարչության պետ, ոստիկանության գնդապետ Սարգիս Մարտիրոսյան/, նույն վարչության քրեական հետախուզության բաժնի /բաժնի պետ Գարիկ Ղուկասյան/, ոստիկանության Կենտրոնական բաժնի /բաժնի պետ Արամ Հովհաննիսյան/ և Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի քննիչները /բաժնի պետ Վիգեն Մեսրոպյան/ ժամերի ընթացքում բացահայտել էին հունվարի 20-ին Երևանի Թումանյան 37 շենքի բնակարան 8-ում 57-ամյա Արմեն Սուրմենելյանի սպանությունը։ Նշված սպանությունը կատարելու կասկածանքով ոստիկանության Կենտրոնական բաժին էր բերման ենթարկվել նշված տան բնակիչ, 57-ամյա Հայկ Սուքիասյանը, ով սկզբից ոստիկաններին ու քննիչներին հայտնել էր, թե իբրև սպանվածն է իրեն վնասել, ապա տեսնելով, որ իրավապահներն ունեն անհրաժեշտ ապացույցներ, հայտարարել էր, թե իբրև ինքը ձեռքով էր հարվածել, իսկ երբ ոստիկաններն ու քննիչները նրա բնակարանի պատշգամբում նրա կողմից թաքցրած վայրում հայտնաբերել էին դանակ, որի վրա եղել էին արյան հետքեր, այլ ելք չունենալով՝ խոստովանել էր, որ ինքն էր սպանությունը կատարել։ Գ. Շամշյանի տեղեկություններով՝ Հ. Սուքիասյանը չի աշխատում, իսկ սպանված Ա. Սուրմենելյանն ամուրի էր և բնակվում էր Սարյան փողոցի 1-ին շենքի 20 բնակարանում։ Փաստի առթիվ Հայաստանի քննչական կոմիտեի Երևան քաղաքի քննչական վարչության Կենտրոն և Նորք Մարաշ վարչական շրջանների քննչական բաժնի պետ Վ. Մեսրոպյանի կողմից ստեղծված քննչական խմբի ղեկավար, հատկապես կարևոր գործերով ավագ քննիչ Վ. Ասատրյանի որոշմամբ Հ. Սուքիասյանը ձերբակալվել էր, իսկ հայտնաբերված դանակն առգրավվել էր։ [b]Սպանության կասկածանքով ձերբակալված 57-ամյա Հայկ Սուքիասյանը [/b] [img]http://shamshyan.com/ups/images/0608620001485170794992168.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը` Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 100+
100+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր