211652_close_icon
views-count2172 դիտում article-date 14:41 23-01-2017

Հանրապետության որոշ ավտոճանապարհներին մերկասառույց է

ՀՀ տրանսպորտի, կապի և տեղեկատվական տեխնոլոգիաների նախարարությունը տեղեկացնում է, որ հունվարի 23-ին՝ ժամը 14:30-ի դրությամբ, Աբովյանի տարածաշրջանի Երևան – Գառնի, Արզնի - Նոր Գեղի ճանապարհահատվածներում և Վարդենյաց լեռնանցքում տեղ - տեղ մերկասառույց է: Նշված ճանապարհներին կատարվում են աղով, ավազով մշակման աշխատանքներ: ՀՀ միջպետական և հանրապետական նշանակության բոլոր ճանապարհները բաց են:

Նմանատիպ նյութեր