211652_close_icon
views-count6008 դիտում article-date 13:49 23-01-2017

Վրաստանն ու Ուկրաինան տեղ չունեն ԵՄ-ում ու ՆԱՏՕ-ում. Ֆրանսուա Ֆիյոն

Ֆրանսիայի նախկին վարչապետ, այդ երկրի նախագահի թեկնածու Ֆրանսուա Ֆիյոնը հայտարարել է, որ չի տեսնում Ուկրաինային ու Վրաստանին ՆԱՏՕ-ի և Եվրամիության կազմում, հաղորդում է Ria Novosti-ն։ Le Monde-ին տված հարցազրույցում նա նշել է. «Պարզապես պետք է ընդունել, որ Ուկրաինան և Վրաստանը նախատեսված չեն ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի համար»։ Ֆիյոնը նաև անպատասխանատու է անվանել այն քաղաքական գործիչների հայտարարությունները, ովքեր կոչ են անում վերոնշյալ երկու երկրներին ընդգրկել այդ կառույցներում։ Հիշեցնենք, որ 2015 թվականի դեկտեմբերին Ուկրաինայի նախագահ Պյոտր Պորոշենկոն հայտարարել էր, որ Կիևի գլխավոր նպատակը ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի անդամ դառնալն է։ Վրաստանը նույնպես այդ կառույցներին անդամակցելն անվանել է իր արտաքին քաղաքականության ռազմավարական գլխավոր նպատակներ։ Եվ Թբիլիսին, և Կիևը 2014 թ-ին ստորագրել են ԵՄ-ի ու ՆԱՏՕ-ի հետ ասոցացման համաձայնագրեր։

Նմանատիպ նյութեր