211652_close_icon
views-count3028 դիտում article-date 12:25 23-01-2017

Իրաքյան օդուժը «Իսլամական պետության» 2 ճամբար է ոչնչացրել

Իրաքի ռազմաօդային ուժերը երկրի Անբար նահանգում տեղակայված ահաբեկչական 2 ճամբար են ոչնչացրել, որտեղ «Իսլամական պետություն» խմբավորման գրոհայինների էին մարզում։ Այդ մասին հաղորդում է Ria Novosti-ն։ Գործակալության տվյալներով՝ ավիահարվածների արդյունքում սպանվել է առնվազն 45 ահաբեկիչ։ Ճամբարները տեղակայված էին Էլ-Քաիմ քաղաքում, որը համարվում էր ԻՊ-ի վերջին «ամրոցը»։ Իրաքցի զինվորականների փոխանցմամբ՝ առաջին ճամբարում սպանվել է 15, երկրորդում՝ շուրջ 30 ահաբեկիչ։ Եվս 25 ահաբեկիչ մարմնական վնասվածքներ է ստացել։ Ոչնչացվել է նաև մեծ թվով զենք ու զինամթերք։

Նմանատիպ նյութեր