211652_close_icon
views-count3156 դիտում article-date 15:33 23-01-2017

Գամբիայի նախագահի հեռանալուց հետո երկրի պետական գանձարանից 11 մլն դոլար է «անհետացել»

Գամբիայի նախագահ Յահի Ջամմեի հեռացումից հետո ավելի քան 11 մլն դոլար է անհետացել երկրի պետական գանձարանից։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, տեղեկացրել է գործող նախագահի խորհրդական Ահմադ Ֆեթհին։ «Գանձարանը փաստացիորեն դատարկ է։ Դա հաստատել են Գամբիայի ֆինանսների նախարարության ու կենտրոնական բանկի մասնագետները»,-նշել է նա։ Վերջինիս խոսքով՝ վերջին 2 շաբաթվա ընթացքում նախկին նախագահ Ջամմեն երկրից դուրս է բերել 11 մլն դոլարից ավելի գումար։ Հիշեցնենք, որ հունվարի 21-ին երկիրը շուրջ 20 տարի ղեկավարած Ջամմեն վերջապես հանձնեց իշխանությունը Ադամե Բերրոուին, ով հաղթել էր նախագահական ընտրություններում։ Ականատեսների վկայությամբ՝ բեռնատար օդանավը, որով հեռացել է Ջամմեն, բարձված է եղել շքեղ ավտոմեքենաներով։ Որոշ տվյալներով՝ նա այժմ գտնվում է Հասարակածային Գվինեայում, սակայն իշխանությունները տեղեկությունը չեն հաստատում։

Նմանատիպ նյութեր