211652_close_icon
views-count4114 դիտում article-date 14:15 23-01-2017

Չինաստանում ծնելիության ռեկորդային մակարդակ է գրանցվել

2016 թվականին Չինաստանում ծնվել է 17.86 մլն մարդ։ Այդ մասին, ինչպես հայտնում է BBC-ն, տեղեկացրել է Չինաստանի Առողջապահության ու պլանային ծնելիության հարցերով պետական հանձնաժողովի ներկայացուցիչ Յան Վենչժուանը։ Վերջինիս խոսքով՝ ցուցանիշը ռեկորդային է 2000 թվականից մինչ այսօր, և դա այն դեպքում, երբ պտղաբեր կանանց թիվը 5 միլիոնով կրճատվել է։ Համեմատության համար ասենք, որ 2011-2015 թթ-ներին ծնելիության միջին մակարդակը կազմել է 1.4 մլն-ով պակաս։ Ինչպես նշում են չինական իշխանությունները, «Մեկ ընտանիք- մեկ երեխա» քաղաքականության չեղարկումը «շատ ժամանակին ու արդյունավետ» եղավ։ Որոշումը կայացվել էր 2015 թվականին, համաձայն որի՝ չինական ընտանիքներին թույլատրվում է ունենալ 1-2 երեխա։

Նմանատիպ նյութեր