211652_close_icon
views-count1658 դիտում article-date 11:20 23-01-2017

ԱՄՆ-ի հակահետախուզական ծառայությունը հետաքննում է Մոսկվայի հետ Թրամփի խորհրդականի հավանական կապը

Ամերիկյան հակահետախուզական ծառայությունը հետաքննություն է սկսել՝ կապված երկրի նախագահ Դոնալդ Թրամփի՝ ազգային անվտանգության հարցերով խորհրդական Մայքլ Ֆլիննի ու ՌԴ-ի միջև եղած հավանական կապի մասին, գրում է The Wall Street Journal-ը։ Թերթը տեղեկություններ չունի այն մասին, թե երբ է սկսվել հետաքննությունը և արդյո՞ք որևէ ապացույցներ են հայտնաբերվել ենթադրյալ կապի վերաբերյալ։ Սպիտակ Տանը նույնպես այդ մասին ոչինչ հայտնի չէ։ Միևնույն ժամանակ նշվում է, որ հակահետախուզական ծառայությունը կարող էր մտահոգված լինել Ֆլիննի ու Վաշինգտոնում ՌԴ դեսպան Սերգեյ Կիսլյակի միջև տեղի ունեցած հեռախոսազրույցներով։ Դեկտեմբերի 29-ին վերջիններս 5 անգամ զանգահարել են իրար, երբ դեռ ԱՄՆ-ի նախագա Բարաք Օբաման նոր պատժամիջոցներ սահմանեց Մսկվայի դեմ։

Նմանատիպ նյութեր