211652_close_icon
views-count36123 դիտում article-date 09:12 23-01-2017

Իրանք հեղինակություն չեն վաստակել փողկապներով ու գրանտներով, իշխանավորներին քսմսվելով ու շողոքորթելով կամ ակծիվիստական անդաստիարակ լաչառություններով, պապաներով ու քեռիներով

«Ararat TV» հեռուստաընկերության մեկնաբան Միհրան Հակոբյանը իր ֆեյսբուքյան էջում գրում է. «Ամբողջ օր էս նկարին եմ նայել։ Մտածում էի գրեմ-չգրեմ, որոշեցի գրեմ։ ԵՊՀ կամավորական ջոկատն է ապրիլյան օրերին։ Առաջնագծում ծառայություն անցած ու կամավոր նորից ճակատ մեկնած էս տղերքը հիմա Համալսարանի Ուսխորհրդում են։ Իրանց ընտրել են, իրանց վստահել են։ Որովհետև իրանք հեղինակություն չեն վաստակել փողկապներով ու գրանտներով, իշխանավորներին քսմսվելով ու շողոքորթելով կամ ակծիվիստական անդաստիարակ լաչառություններով, պապաներով ու քեռիներով։ [color=#EF2929] Իրանք պատի շվաքի տակ աճած դդում չեն... Իրանց համար ոչ մեկ չի բարեխոսել, իրանք հեղինակություն են վաստակել լսարանում` լավ սովորելով, ու Հայրենիքի հանդեպ ունեցած անմնացորդ նվիրվածությամբ` համազգեստով, զենք ու զրահով... Իրանք օրինակ են հազարների համար, սերունդների համար։ Իրանք ուսխորհրդական կարիերիզմի կարծրատիպեր ջարդողներն են։ Իրանք էս երկրի համար արած ունեն, իրանք լիքը ասելիք ու անելիք ունեն ու տեսակի պայքարում դեռ հաղթելիք ունեն...»։[/color] [b]«Ararat TV» հեռուստաընկերության մեկնաբան Միհրան Հակոբյանն է[/b] [img]http://shamshyan.com/ups/images/0528600001485148773567080.jpg[/img]
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 2+
2+

Նմանատիպ նյութեր