211652_close_icon
views-count5546 դիտում article-date 23:30 22-01-2017

Ի՞նչ իրադարձություններ են տեղի ունեցել աշխարհում հունվարի 22-ին

1876 թ. – ծնվել է Հայկ Բադիկյանը, ամերիկահայ քանդակագործ, մի շարք քանդակներ է ստեղծել Վաշինգտոնում և Սան Ֆրանցիսկոում (մահ. 1950 թ.): 1901 թ. – մահացել է Մեծ Բրիտանիայի թագուհի Վիկտորիան (ծն. 1819 թ.): 1905 թ. – Սանկտ Պետերբուրգում սկսված բնակչության գործադուլով սկսվեց ռուսական առաջին հեղափոխությունը. այդ օրը Ռուսաստանի պատմության մեջ մտավ «արյունոտ կիրակի» անվամբ: 1922 թ. – ծնվել է Սուրեն Աղաբաբյանը, հայ գրականագետ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՍՍՀ գիտությունների վաստակավոր գործիչ (մահ. 1986 թ.): 1936 թ. – մահացել է Եղիշե Թադևոսյանը, հայ նշանավոր գեղանկարիչ, ստեղծագործել է կերպարվեստի գրեթե բոլոր բնագավառներում (ծն. 1870 թ.): 1944 թ. – Երկրորդ համաշխարհային պատերազմի ժամանակ ԱՄՆ-ն և Մեծ Բրիտանիան սկսեցին Շինգլ գործողությունն ընդդեմ ֆաշիստական Գերմանիայի: 1946 թ. – Իրանի տարածքում քրդերը հռչակեցին իրենց Մեհաբադյան հանրապետությունը. կազմալուծվեց նույն թվականի դեկտեմբերին: 1969 թ. – ԽՍՀՄ զինված ուժերի սպա Վիկտոր Իլյինը Լեոնիդ Բրեժնևի վրա մահափորձ կատարեց: 1979 թ. – մահացել է Երվանդ Քոչարը, հայ նշանավոր նկարիչ, քանդակագործ (ծնվ. 1889 թ.):

Նմանատիպ նյութեր