211652_close_icon
views-count12298 դիտում article-date 16:00 22-01-2017

Կրասնոդարում միկրոավտոբուսը վթարի է ենթարկվել. կան վիրավորներ. բոլոր ուղևորները ՀՀ քաղաքացիներ են

Այսօր՝ հունվարի 22-ին, ժամը 14.27-ին տեղեկատվություն է ստացվել, որ Ռուսաստանի Դաշնության Կրասնոդարի մարզի Պավլովյան շրջանում Երևան-Սանկտ Պետերբուրգ երթուղին իրականացնող “Mercedez-Benz” մակնիշի 27 UL 776 պետհամարանիշով միկրոավտոբուսը Մ-29 ավտոճանապարհի 12-րդ կմ-ին վթարի է ենթարկվել. կան տուժածներ: Միկրոավտոբուսում եղել է 7 մարդ, ՃՏՊ-ի հետևանքվ տուժել են 5-ը: Տուժածները տեղափոխվել են Պավլովյան շրջանի կենտրոնական հիվանդանոց: [b]Բոլոր ուղևորները եղել են ՀՀ քաղաքացիներ:[/b] Տուժածներ` 32-ամյա Վանուշ Սահակյան 30-ամյա Մհեր Քոթանջյան 30-ամյա Գրաիկ Կոստանդյան ՃՏՊ-ի հետևանքով մյուս տուժածների տվյալները ճշտվում են: Կտրվի լրացուցիչ տեղեկատվություն: [b]ՀՀ ԱԻՆ[/b]

Նմանատիպ նյութեր