211652_close_icon
views-count3934 դիտում article-date 15:57 22-01-2017

Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հաջորդ շաբաթ կայցելի Վաշինգտոն, կհանդիպի Դոնալդ Թրամփի հետ

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը և Մեծ Բրիտանիայի վարչապետ Թերեզա Մեյը հանդիպելու են եկող շաբաթ (հավանաբար՝ հինգշաբթի կամ ուրբաթ): Այս մասին հայտնում է [url=http://news.sky.com/story/theresa-may-to-meet-donald-trump-at-white-house-next-week-10737956]Sky News[/url] հեռուստաալիքը՝ վկայակոչելով Սպիտակ տանն իր աղբյուրին: Հաղորդվում է, որ Մեյը Թրամփի հետ հանդիպման նպատակով Վաշինգտոն կմեկնի հունվարի 26-ին: Հանդիպումը տեղի կունենա Վաշինգտոնում: Թերեզա Մեյը օտարերկրյա պետության առաջին ղեկավարն է, որի հետ Դոնալդ Թրամփը կհանդիպի երդմնակալության արարողությունից հետո: Թերեզա Մեյը հայտարարել է, որ մտադիր է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի հետ հանդիպման ժամանակ քննարկել ՆԱՏՕ-ի և ահաբեկչության դեմ պայքարի վերաբերյալ հարցեր:

Նմանատիպ նյութեր