211652_close_icon
views-count4079 դիտում article-date 12:55 22-01-2017

Պակիստանում հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի. կա առնվազն 50 վիրավոր

Պակիստանում՝ Աֆղանստաի հետ սահմանին, հզոր պայթյունի հետևանքով զոհերի թիվը հասել է 25-ի: Այս մասին հայտնում է Associated Press-ը: Աղբյուրի տեղեկություններով՝ պայթյունը տեղի է ունեցել տեղի շուկայում: Կա առնվազն 50 վիրավոր, որոնցից մի քանիսի վիճակը գնահատվում է ծայրահեղ ծանր: Պայթյունի պատասխանատվությունը ստանձնել են մի քանի ահաբեկչական խմբավորումներ, ընդ որում՝ Պակիստանի թալիբանները, ովքեր պնդում են, որ սա Սիրիայի շիա մահմեդականներին ուղղաված վրեժ է՝ Սիրիայի նախագահ Բաշար Ասադին աջակցելու համար: Նշենք, որ նույն շուկայում 2015թ.-ին տեղի ունեցած պայթյունի հետևանքով զոհվել էր 23 մարդ, ևս 30-ը մարմնական տարբեր աստիճանի վնասվածքներ էին ստացել:

Նմանատիպ նյութեր