211652_close_icon
views-count7385 դիտում article-date 11:33 22-01-2017

Հնդկաստանում մարդատար գնացքը դուրս է եկել ռելսերից. կա 32 զոհ

Հնդկաստանի Օրիսսա և Անդխրա Պրադեշ նահանգների սահմանին գնացքը դուրս է եկել ռելսերից: Այս մասին հայտնում է INTERFAX-ը՝ հղում կատարելով The Times of India-ին: Աղբյուրի տեղեկություններով՝ վթարի հետևանքով, որը տեղի է ունեցել տեղի ժամանակով ժամը 23:00-ին, կա առնվազն 32 զոհ, ավելի քան 100 տուժած: Ինչպես հայտնում է գործակալությունը՝ 22 վագոններից ռելսերից դուրս է եկել 7 վագոն: Վթարի ենթարկված մարդատար գնացքը դուրս էր եկել Ջագդալպուր քաղաքից և ուղեևորվում էր Օրիսսա նահանգի կենտրոն: Տուժածները տեղափոխվել են մոտակա հիվանդանոցներ, վթարի պատճառները դեռևս հայտնի չեն:

Նմանատիպ նյութեր