211652_close_icon
views-count4024 դիտում article-date 10:57 22-01-2017

Վաշինգտոնում Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ակցիային մասնակցել է կես միլիոն մարդ

Վաշինգտոնում նորընտիր նախագահ Դոնալդ Թրամփի դեմ բողոքի ցույցին մասնակցել է մոտ կես միլիոն մարդ: Այս մասին հայտնում է TACC-ը: Ակցիայի կազմակերպիչները հայտարարել են, որ դա կրկնակի ավելի շատ էր, քան նախատեսում էին: Ըստ ԶԼՄ-ների տեղեկությունների՝ «Կանանց երթ Վաշինգտոնում» բողոքի ակցիայի մասնակիցների թիվը գերազանցում էր նախօրեին՝ Դոնալդ Թրամփի երդմնակալության ժամանակ հավաքված մարդկանց թիվը: Նյու Յորքում նույնպես նախատեսվում են բողոքի ակցիաներ՝ ընտրված նախագահ, միլիոնատեր Դոնլադ Թրամփի դեմ, որի կազմակերպիչները նախատեսում են մոտ 100 հազար մասնակից:

Նմանատիպ նյութեր