211652_close_icon
views-count56406 դիտում article-date 18:35 21-01-2017

«Չայնիի» ոլորանում կին վարորդը Honda-ով կոտրել է գազալցակայանի տարածքում տեղադրված մի քանի արձանիկներ․ ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ․ ՏԵՍԱՆՅՈՒԹ

Այսօր՝ հունվարի 21-ին, 2 ավտովթար է տեղի ունեցել Կոտայքի մարզում։ Ժամը 13։30-ի սահմաններում Honda մակնիշի 35 VO 823 համարանիշի ավտոմեքենայի վարորդը Երևան-Սևան ավտոճանապարհի 25-րդ կմ հատվածում՝ «Չայնիի» ոլորանում, բախվել է գազալցակայանի հարևանությամբ տեղադրված արձանիկներին։ Ինչպես դեպքի վայրից հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, ըստ նախնական տեղեկությունների վթարի հետևանքով բարեբախտաբար զոհեր և վիրավորներ չկան։ Մինչ դեպքի վայր կժամանեին Ճանապարհային ոստիկանության 2-րդ սպայական գումարտակի 3-րդ վաշտի 1-ին դասակի աշխատակիցները՝ վաշտի հրամանատարի տեղակալ Երվանդ Ալեքսանյանի և դասակի հրամանատար Հրանտ Գալստյանի գլխավորությամբ, նույն հատվածում Wolksvagen մակնիշի 34 NT 583 համարանիշի ավտոմեքենայի վարորդը դուրս է գալիս երթևեկելի գոտուց և մխրճվում գազալցակայանի տարածքում գտնվող Պեպսի-Կոլա գովազդային ցելոֆանով տեղադրված հյուրասենյակի մեջ։ Բարեբախտաբար 2 դեպքում էլ զոհեր և վիրավորներ չկան։ Դեպքի մասին ՃՈ օպերատիվ կառավարման կենտրոնի պատասխանատու հերթապահ Միքայել Աղաբեկյանը տեղեկությունը փոխանցել է ոստիկանության Կոտայքի բաժին, որտեղից ժամանել է օպերատիվ խումբը։ Ժամանել են նաև ՃՈ հետաքննիչներ Վահե Հարությունյանն ու Ռուբեն Գևորգյանը։ 2 վթարների փաստով նրանց կողմից նյութեր են նախապատրաստվում։ Դեպքի վայրում Honda-ի վարորդը, ով երիտասարդ աղջիկ է ասում էր, որ ճանապարհը պատված է եղել սառույցով , սակայն այդ ամենը իրականությանը չէին համապատասխանում, քանի որ ճանապարհն ամբողջովին անցանելի է եղել և նույնիսկ հետո նա խոստովանեց ասելով, որ« շշկռվել է ճանապարհի վրով»։ Դեպքի վայրում կին վարորդին օգնել են նաև Ջրաբերի գյուղապետն ու Աբովյանի «Ճանշինի» աշխատակիցները։ [color=#CC0000] Ծանուցում.[/color] Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 69+
69+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր