211652_close_icon
views-count7245 դիտում article-date 18:08 21-01-2017

Գալուստ Սահակյանը ներկա է գտնվել Արագած Ախոյանի ստեղծագործությունների ցուցահանդեսի բացմանը

ՀՀ ԱԺ նախագահ Գալուստ Սահակյանը հունվարի 21-ին ներկա է գտնվել ՀՀ ԱԺ պատգամավոր Արագած Ախոյանի «Վերադարձ» խորագրով գեղանկարների ցուցահանդեսի բացմանը, որը կայացել է Հովհաննես Շարամբեյանի անվան ժողովրդական ստեղծագործության կենտրոնում: «Վերադարձ»-ը ստեղծագործողի առաջին անհատական ցուցահանդեսն է, որտեղ ներկայացված յուրաքանչյուր կտավ հայրենի բնաշխարհի նկատմամբ տածած անսահման սիրո ու հիացմունքի արտահայտությունն է: Ա․ Ախոյանի գործերը դիտելու էին եկել ՀՀ ԱԺ փոխնախագահ Հերմինե Նաղդալյանը, ԱԺ պատգամավորներ, ՀՀ նկարիչների միության անդամներ, արվեստագետներ եւ բազմաթիվ արվեստասերներ: Կարեւորելով ցուցահանդեսի կազմակերպումը՝ ՀՀ ԱԺ նախագահ Գ․ Սահակյանը շնորհավորել է պատգամավորին եւ մաղթել ստեղծագործական նոր հաջողություններ: Ա․ Ախոյանը երախտիքի խոսք է հայտնել բոլոր ներկաներին՝ մասնակցության եւ ջերմ խոսքերի համար:

Նմանատիպ նյութեր