211652_close_icon
views-count22368 դիտում article-date 16:12 21-01-2017

Հերթական բարի լուրը. այս անգամ եռյակ է ծնվել Գյումրիում՝ 2 աղջիկ և 1 տղա. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 20-ին Գյումրիի Մոր և մանկան ավստրիական հիվանդանոցում 30-ամյա կինը լույս աշխարհ է բերել եռյակ՝ 1 տղա և 2 աղջիկ՝ Մարիանան, Արիանան ու Արենը՝ համապատասխանաբար 2 կգ 150գ, 1 կգ 690 գ և 2,4 կգ քաշով։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նորածինների երջանիկ մայրը՝ Անի Բալյանը, մինչ այդ մի քանի տարի շարունակ պայքարել է անպտղության դեմ, ինչի ընթացքում էլ արտամարմնային բեղմնավորման ճանապարհով հղիացել է և Կեսարյան հատմամբ ծնվել են փոքրիկները։ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ը մաղթում է փոքրիկներին քաջ առողջություն և անհոգ մանկություն։ Լուսանկարները՝ Խաչիկ Գևորգյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 15+
15+

Նմանատիպ նյութեր