211652_close_icon
views-count5027 դիտում article-date 16:34 21-01-2017

Թրամփը ստորագրել է Obamacare-ը չեղարկելու մասին Կոնգրեսի որոշումը

ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն առաջին հերթին չեղարկել է նախկին նախագահ Բարաք Օբամայի նախաձեռնությամբ սահմանված Obamacare առողջապահական ապահովագրության ծրագիրը: Այս մասին հաղորդում է [url=http://www.reuters.com/article/us-usa-trump-executiveorder-idUSKBN155010]Reuters[/url]-ը՝ հիշեցնելով, որ հանրապետական նախագահը դեռևս ընտրարշավի ժամանակ էր խոստացել էր ընտրվելուց հետո չեղարկել այդ ծրագիրն ու այն փոխարինել նորով: Հիշեցնենք, որ հունվարի 13-ին ԱՄՆ Կոնգրեսի Ներկայացուցիչների պալատը ձայների 227 կողմ, 197 դեմ հարաբերակցությամբ ընդունել է Obamacare-ի չեղարկման մասին բանաձևը: Իսկ դրանից մի օր առաջ բանաձևն ընդունել էր նաև Սենատը: Նշենք, որ Obamacare-ն ընդունվել էր 2010թ., որը թույլ էր տալիս չապահովագրված 25 մլն մարդու անվճար բուժօգնություն ստանալ: Միաժամանակ, պետությունից աջակցություն չստացող քաղաքացիները ավելի թանկ էին վճարում ապահովագրության համար:

Նմանատիպ նյութեր