211652_close_icon
views-count4254 դիտում article-date 14:33 21-01-2017

Բանկերը վերջին շաբաթում տեղաբաշխել են 191.2 մլն ԱՄՆ դոլար. ՀՀ ԿԲ

Հունվարի 9-20-ը ընկած ժամանակահատվածում արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 159,232,255 դոլար 484,92 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 188,137,169 ԱՄՆ դոլար 486,27 դրամ ԱՄՆ մեկ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև իրականացվել է 29,849,042 ԱՄՆ դոլարի առք եւ վաճառք 486,33 դրամ մեկ ԱՄՆ դոլարի դիմաց միջին փոխարժեքով: «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 14,558,326 եվրո 512,69 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 18,269,060 եվրո 517,42 դրամ մեկ եվրոյի դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև և «ՆԱՍԴԱՔ ՕԷՄԵՔՍ ԱՐՄԵՆԻԱ» ԲԲԸ–ում նշված ժամանակահատվածում գործարք չի իրականացվել: Արտարժույթի ներբանկային շուկայում բանկերի կողմից գնվել է 1,929,596,846 ՌԴ ռուբլի 8,06 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով, եւ վաճառվել 800,521,617 ՌԴ ռուբլի 8,19 դրամ մեկ ռուբլու դիմաց միջին փոխարժեքով: Միջբանկային շուկայում առևտրային բանկերի միջև գործարք չի իրականացվել: 2016 թ. դեկտեմբերի 26-ից 2017 թ. հունվարի 15-ն ընկած ժամանակահատվածում բանկերի կողմից դրամով տեղաբաշխված միջոցների ծավալը կազմել է 111.5 մլրդ դրամ, իսկ ԱՄՆ դոլարով տեղաբաշխված միջոցների ծավալը՝ 191.2 մլն ԱՄՆ դոլար: [b]ԿԲ հասարակայնության հետ կապերի ծառայություն [/b]

Նմանատիպ նյութեր