211652_close_icon
views-count36511 դիտում article-date 11:39 21-01-2017

Ճամբարակի դատարանում սկսվելու է աղմկահարույց 20 մլն դրամ արժողության ոսկու խանութից կատարված ավազակային հարձակմամբ գողության փաստով հարուցված քրեական գործի դատավարությունը. ՖՈՏՈՌԵՊՈՐՏԱԺ, ՏԵՍԱՆՅՈՒԹ

[color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ հունվարի 26-ին Գեղարքունիքի մարզի ընդհանուր իրավասության Ճամբարակի դատարանի նստավայրում սկսվելու է Ճամբարակ քաղաքում 2016 թվականի հուլիսի 23-ին տեղի ունեցած 20 մլն արժողության ոսկյա և արծաթյա իրերի խանութի աշխատակցի նկատմամբ ավազակային հարձակում կատարող Երևան քաղաքի Ավան Դուրյան թաղամասի 32 շենքի 42 բնակարանի բնակիչ, 22-ամյա Արտյոմ Արթուրի Աբրահամյանի և Երևան քաղաքի Ավան-Առինջ 1-ին միկրոշրջանի 1/10 շենքի 37 բնակարանի բնակիչ, 23-ամյա Անդրանիկ Սոկրատի Աբրահամյանի դատական առաջին նիստը։ Ինչպես հայտնում է ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, նիստը նախագահելու է դատարանի նախագահ Աղվան Պետրոսյանը։ Ավելի վաղ [url=https://shamshyan.com/hy/article/2017/01/13/1055879/]հայտնել [/url]էինք, որ [color=#CC0000]SHAMSHYAN.com[/color]-ի տեղեկություններով՝ Հայաստանի քննչական կոմիտեի նախագահ Աղվան Հովսեփյանի հրամանով ժամանակավորապես դադարեցվել էր Հայաստանի քննչական կոմիտեի Գեղարքունիքի մարզային քննչական վարչության Սևանի քննչական բաժնի քննիչ Դավիթ Շահբազյանի լիազորություները: Ինչպես հայտնել էր ֆոտոլրագրող Գագիկ Շամշյանը, Հայաստանի հատուկ քննչական ծառայությունում 2016 թ.-ին տեղեկություն էր ստացվել, որ 20 մլն դրամ արժողությամբ ոսկյա և արծաթյա զարդերի ավազակային հարձակման եղանակով կատարելու մեջ կասկածվող Անդրանիկ Աբրահամյանը հաղորդում էր տվել, որ քննիչ Դ. Շահբազյանը չարաշահել է պաշտոնեական լիազորությունները: ՀՔԾ-ում նախապատրաստված նյութերի ուսումնասիրությամբ պարզվել էր, որ երբ ավազակային հարձակում կատարողները հայտնաբերվել են, քննիչ Դ. Շահբազյանը ավտոմեքենայի խուզարկության ժամանակ հայտնաբերել էր կալանավորին պատկանող 3մլն 500 հազար դրամ արժողությամբ «Վերտու» ապրանքնիշի հեռախոսը, սակայն ելնելով շահադիտական նպատակներից՝ չէր կատարել իր ծառայողական պարտականությունները, թաքցրել էր թանկարժեք հեռախոսի հայտնաբերման փաստը և այն չէր կցել քրեական գործի նյութերին: ՀՔԾ-ն կարծում էր, որ քննիչը չարաշահել է իր պաշտոնեական լիազորությունները և էական վնաս է հասցրել ինչպես պետության, այնպես էլ ավազակային հարձակում կատարելու կասկածանքով կալանավորված Ա. Աբրահամյանի օրինական շահերին և իրավունքներին: Փաստի առթիվ հարուցվել էր քրեական գործ՝ ՀՀ քր. օր.-ի 308 հոդվածի 1-ին մասի հատկանիշով: Գ. Շամշյանի տեղեկություններով՝ քննիչ Դ. Շահբազյանը ՀՔԾ-ում արդեն խնդրի վերաբերյալ բացատրություն և ցուցմունք էր տվել և կարծում էր, որ իրեն փորձել են շանտաժի ենթարկել: [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 22-ամյա Արտյոմ Աբրահամյան [/b][img]http://shamshyan.com/ups/images/0507860001484983479784345.jpg[/img] [b]Ավազակային հարձակում կատարելու կասկածանքով ձերբակալված՝ 23-ամյա Անդրանիկ Աբրահամյան [/b][img]http://shamshyan.com/ups/images/0062986001484983505545902.jpg[/img] [color=#CC0000]Ծանուցում[/color]. Ենթադրյալ հանցանքի մեջ կասկածվողը կամ մեղադրվողը համարվում է անմեղ, քանի դեռ նրա մեղավորությունն ապացուցված չէ ՀՀ քրեական դատավարության օրենսգրքով սահմանված կարգով` դատարանի` օրինական ուժի մեջ մտած դատավճռով: Լուսանկարները և տեսանյութը՝ Գագիկ Շամշյանի
ԼՈՒՍԱՆԿԱՐՆԵՐ 99+
99+
ՏԵՍԱՆՅՈՒԹԵՐ

Բաժանորդագրվիր մեր YouTube ալիքին

Նմանատիպ նյութեր