211652_close_icon
views-count3229 դիտում article-date 10:56 21-01-2017

«Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» և մի քանի այլ ուժեր ու գործիչներ կհայտարարեն լիբերալների դաշինք ստեղծելու մասին. «Փաստ»

«Փաստ» թերթը գրում է. «Վերջին օրերի դաշինքային աժիոտաժից հետ չի մնում նաև նախկին վարչապետ Հրանտ Բագրատյանը՝ յուր «Ազատություն» կուսակցությունով: Հայտնի դաշինքներից որևէ մեկում Բագրատյանը չի տեղավորվում. ամբիցիոզ պատգամավորը ընդդիմադիր դաշտում չի տեսնում մի ֆորմատ, որտեղ ինքը առաջին համարը չէ: Այժմ, կարծես թե, բաղձալի ֆորմատը գտնվել է: «Փաստի» տեղեկություններով առաջիկա օրերին իրենց լիբերալ ուժեր համարող «Ազատությունը», «Ազատ դեմոկրատները» և մի քանի այլ մանր–մունր ուժեր ու գործիչներ կհայտարարեն լիբերալների դաշինք ստեղծելու մասին»: [b]Մանրամասն՝ թերթի այսօրվա համարում:[/b]

Նմանատիպ նյութեր